Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները. Արցախի Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Տեղեկատվական շտաբը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Շուշիի շրջանի վարչակազմը, Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս