Իսրայելի զինված ուժերը որսացել են 6 պաղեստինցի զինյալներից ևս երկուսին, ովքեր շաբաթվա ընթացքում փախուստի էին դիմել բանտից:
«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իր շուրջ 750 հազար աշխատակիցների ուսման վճարը, ովքեր սովորում են քոլեջներում և համալսարաններում՝ բակալավրի աստիճան ստանալու համար:
Իրանը սեպտեմբերի 11-ին ներմուծում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 50-րդ խմբաքանակը. ներմուծված պատվաստանյութերը այսպիսով գերազանցում են 50 մլն դեղաչափը:
Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։ «Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։
44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:
Սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսելուն, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությանը։
Աֆղանստանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում օտարերկրյա ավելի քան 250 քաղաքացի առանց խոչընդոտների լքել է Քաբուլը:
Լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ Թեհրանում Գրոսին հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին:
ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո:
Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան մեգապոլիսում իրավապահ մարմիններն անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացնում:
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում:
Երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է 9 կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը՝ որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:
Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական:
Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 5-ի վիրավորվել են Չինաստանի Դալյան քաղաքում գազի պայթյունի հետևանքով:
Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 տոկոս:
Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 413 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի վերջից ի վեր: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները։
Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանը մինչեւ տարեվերջ կստանա 30 ժամանակակից նոր տանկ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
Տարածաշրջանում սպասվող առանցքային և դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան, ինչպես և գրեթե բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղյան հակամարտության շեշտադրումները:
Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են այն բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Դանիայի ռադիոն։