«Մենք պետք է հասկանանք, որ եթե իրանական բեռնատարների նկատմամբ կիրառվելու է կրկնակի հարկում (այսինքն՝ բեռանփոխադրողները, մտնելով ՀՀ սահման, վճարում են ճանապարհային հարկ, ևս մեկ անգամ էլ Ադրբեջանի այդ 21 կիլոմետրանոց վերահսկողության տակ գտնվող հատված մտնելու համար են վճարում), բնականաբար, տրանսպորտային ծախսերը թանկանալու են: Նրանք վերանայելու են բեռնափոխադրման ծախսերը և դրանով պայմանավորված՝ ներկրվող ապրանքների գները թանկանալու են: Սա շղթա է, որը տեղի է ունենալու ուշ թե շուտ:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 226 միլիոն 388 հազար 410: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները:
Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին:
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում գործող «Անատոլական գլխարկներ» անունը կրող արտադրամասի վրա հարձակում է տեղի ունեցել ԱՇԿ-ական ՏԻՄ ղեկավարի և ՏԻՄ աշխատակիցների կողմից:
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին անդրադարձել է ԼՂ կարգավիճակի խնդրին: Լրագրողների հետ զրույցում դեսպան Թրեյսին երեկ ասել է, որ ԱՄՆ-ը ԼՂ կարգավիճակի հարցը չի համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա: Ըստ նրա, այդ հարցի լուծման համար երկու երկրների միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն են տեսնում:
Թուրքիայում Մարաշի նահանգային մուֆթիության «Հօգուտ հանրության աշխատանքային ծրագրի» շրջանակում իրականացվող ղուրանի դասընթացներին հաճախող տղա երեխաները դասավանդող թուրք ուսուցչի (հոջա) կողմից ենթարկվել են սեռական շահագործման։
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ: Այս մասին Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան հաշվում։
Արդեն մի քանի օր է` թշնամին Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրել է ոստիկանական անցակետ և իրանական բեռնատարներից մաքսատուրք է գանձում։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ երկու իրանցի վարորդի են ձերբակալել․ ըստ թշնամու՝ նրանք ապօրինի հատել են ադրբեջանական սահմանը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա: Այդ մասին հաղորդել է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի հարցերին նվիրված առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ը մտադիր է հասնել այն բանի ընդունմանը, որ վարակի տարածման նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստումը: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև աֆղանստանցի փախստականների խնդրին:
Նոր առողջարանային քաղաք են պլանավորում կառուցել Ղրիմի արեւմուտքում, որտեղ շատ են ազատ հողատարածքները. տուրիստական տարեշրջանում այն կկարողանա ընդունել մինչեւ 50 հազար մարդու:
«Բելառուսի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Telegram-ում Լուկաշենկոյին վիրավորելու համար»։ «Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հ․ Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ»:
Վրաստանում հետաքննում են ամուսնության նպատակով աղջկան առեւանգելու փաստը, որն ավարտվել է նրա տատիկի զոհվելով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընտանիքի փաստաբանը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։
«Երբ ասվում էր, որ ոչինչ, Արցախի տարածքները տանք, իսկ երբ Հայաստանի տարածքին հասնի, Ադրբեջանը չի մտնի, ստացվում էր, որ միայն Հայաստանի կամ Արցախի մեղավորությունն էր այս ամբողջ հակամարտությունը: Իրականում հակառակն է եղել: Երբ մայիսին ադրբեջանցիները ՀՀ-ից տարածքներ վերցրին, Հայաստանից որևէ լուրջ արձագանք չեղավ, և հիմա դրա շարունակությունն է՝ Գորիս-Կապան հատվածում, որը վերջը չէ: Դա ընդամենը նրանց նվաճողական, ագրեսիվ, հակահայկական քաղաքականության, հայկական պետականության ոչնչացման քաղաքականության մի հատվածն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Կորեական թերակղզում հրթիռային արձակումների առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները։
Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում:
Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Փոխարենը, արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել Էլիզաբեթ Տրասը, ում զբաղեցրած արտաքին առևտրի նախարարի պաշտոնը այս պահին թափուր է: Նա շարունակելու է զբաղեցնել նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը:
Պարբերականը չի հստակեցրել, թե ռազմական ինչ տեխնոլոգիաների փոխանակման մասին է խոսքը:
Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը:
Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Նա հայտարարել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին։