ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ:
Չադի նախագահ Իդրիս Դեբի Ինտոն մահացել է վերքերից, որոնք ստացել է ապստամբների դեմ մարտական գործողությունների ժամանակ:
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում Զաբուլի նահանգի նահանգապետի նստավայրում, մի քանի մարդ տուժել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի գրասենյակի մի աղբյուր:
Ֆրանսիական «Le Point» պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական «Ensonhaber»-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղևորվի այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին: «Դեսպան Սալիվանն ԱՄՆ կվերադառնա այս շաբաթ, որպեսզի տեսակցի իր ընտանիքին և հանդիպում ունենա նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ նա հնարավորություն չէր ունեցել կոնսուլտացիա ստանալ այն ժամանակվանից, երբ նա համաձայնել է իր պաշտոնում շարունակել ծառայել անժամկետ»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նշելով, որ դեսպանը «Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին»: Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում է հեռանալ երկրից, չնայած այդ անելու Մոսկվայի հանձնարարությանը:
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արադրողները և բոլոր երկրների կառավարությունները պետք է հրաժարվեն մրցակցությունից և ուժեղացնեն համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար: Ապրիլի 20-ին այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան նազարբաևը:
Մեծ Բրիտանիայում օտարերկրյա պետությունների կառավարությունների անունից աշխատող անձինք պարտավոր են իրենց ներկայությունը թագավորությունում գրանցել թշնական պետություններից, ինչպիսիք Չինաստանն ու Ռուսաստանն են, ազգի պաշտպանության վերաբերյալ նոր օրենքին համապատասխան:
Նավթի պաշարները, որոնք ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակվել էին համավարակի ժամանակ, գործնականում սպառվել են, ինչը կարող է ածխաջրածինների արժեքի աճ առաջացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 192 եւ հարավաֆրիկյան հիմնամանրէով վարակման 21 դեպք: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է հարևանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության, խաղաղության մասին։ Առաջին հայացքից անմեղ ու անվտանգ այս հայտարարությունների տակ թաքնված են այլ նպատակներ, որոնք բացահայտվում են իշխանության զանազան խոսնակների ու Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարությունների արդյունքում։
Եվրոպայում 2018-2020 թթ անհետացել են 18 292 փախստական երեխաներ, ովքեր ԵՄ էին ժամանել առանց մեծահասակների ուղեկցության և որոնք գտնվել են պետության խնամքի տակ։ Այս մասին ասվում է գերմանական rbb մեդիաընկերության, բրիտանական Guardian պարբերականի և նիդերլանդական VPRO հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության արդյունքներով, գրում է Deutsche Welle-ն։
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 142 մլն 343 հազար 448 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 37 հազարից: Ապաքինվել է ավելի քան 120 միլիոն 821 հազար մարդ:
Ավելի վաղ Yeni Safak թերթը, վկայակոչելով Ղայիփմազին, հաղորդել էր, որ Թուրքիայում հավանություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը:
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: Այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Սպուտնիկ V»-ի մատակարարումների հարցերը:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ և Բոլիվիայի ղեկավարները քննարկել են նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, վերաբերյալ հարցեր:
Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին՝ առանց հապաղելու կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչով:
Ֆրանսիացի տիեզերագնաց Տոմա Պեսկեն, ով ապրիլի 22-ին մեկնում է Միջազգային տիեզերակայան, պատմել է, որ թռիչքի նախապատրաստությունը լավ է ընթանում, տիեզերանավը պատրաստ է մեկնարկին, ամբողջ անձնակազմը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպի Միջազգային տիեզերակայան ապրիլի 22-ին Crew Dragon տիեզերանավի թռիչքը կմեկնարկի Falcon 9 կրող հրթիռով:
Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ին կայանալիք «Անմահ գունդ» առցանց-երթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է:Այդ մասին հայտնել է ՌԴ «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Ցունաևան:
168․am-ի հետ զրույցում գերմանացի միջազգայնագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ Վիկտորիա Նուլանդը Պետքարտուղարությունում առանցքային ֆիգուր է, ում դիրքորոշումները որոշիչ են՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը թե՛ Հարավային Կովկասի երկրների հետ ամերիկյան քաղաքականությունն ուրվագծելու, թե՛ Արևելյան գործընկերության երկրների հետ աշխատելու ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների միջև Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում երկկողմ շփումներ չեն ծրագրվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված 3.8 մլն ռուսաստանցու տվյալների վերլուծության արդյունքներով՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս:
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին։
Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սեւ ծով:
Թեհրանը եւ Մոսկվան աշխատում են համագործակցության նոր պայմանագրի վրա, որը կրելու է համապարփակ բնույթ:
Իրանի և միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) Համատեղ հանձնաժողովի մասնակիցներն անցնում են իրանական միջուկային գործարքի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերականգման բանակցություններում անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցմանը: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: