«Կա բլոկադա, որը պատերազմի ակտ է կամ պատերազմի նախապատրաստման ակտ». Արա Ղազարյան
Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ երբ որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանն ինչ-որ դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ուղղված է ներքին աուդիտորիային՝ ցույց տալու համար, թե իրենք ինչ կարող են։
«Սակայն երբեք նման կոչերով կամ գործողություններով դրսում հանդես չեն գալիս։ Ավելի շատ իրենք ձգձգում են վճռի կատարումը։ Կոնկրետ պարիտետը Եվրոպական դատարանում վաղուց խախտված է, բազմաթիվ վճիռներ կան ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանի կողմից կա մեկ վճիռ, որն ադրբեջանական կողմը դրոշակ է սարքել։
ՄԻԵԴ-ը մեզ ամենամոտ կանգնած ատյանն է, միաժամանակ՝ ամենաշոշափելի, որովհետև մարդու իրավունքն ունիվերսալ կատեգորիա է։ Չպետք է մոռանալ մոնիտորինգային բազմաթիվ միջազգային պլատֆորմների մասին, որոնց պոստֆակտում պետք է դիմումներ ուղարկվեն։
Տեսեք, այսօր Բերձորի ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից։ Այսինքն՝ մենք ունենք բլոկադա, որը պատերազմի ակտ է, կամ պատերազմի պատրաստվելու ակտ, սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, սա արդեն ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք է, այլ արդեն կարող է վտանգ ներկայացնել»,- այսօր Բերձորի ճանապարհը փակելու վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արա Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում