«Ես ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի բանակը կամ ՀՀ Զինված ուժերը». Թևան Պողոսյան

«Ասում ենք՝ վայ, ինչ լավ է, գազն եկավ: Ոչ, գազը չի եկել: Քանի դեռ գազի փականն իմ ձեռքում չէ՝ չեմ ընկալելու, որ գազ ունեմ»,- ասաց  Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:

Նա անդրադարձավ նաև ադրբեջանցիների կողմից, բնապահպանական պատճառաբանություններով, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը փակելուն և դրա բացվելու հնարավորությանը՝ նշելով. «Ոնց կբացվի, այնպես էլ 2 օր հետո կփակվի: Ես ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի պաշտպանության բանակը կամ ՀՀ Զինված ուժերը: Ես դրան պետք է հասնեմ, ու չասեք՝ անհնար է, 1992-ը ձեզ վկա»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս