«Ադրբեջանի առաջին խոչընդոտը ռուս խաղաղապահներն են». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Երկար ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին այն մասին, որ պետք է պայմանագիր ստորագրվի Հայաստանի հետ, բայց ինչ-որ պահից թե Ալիևի, թե Փաշինյանի խոսակցական լեզուն փոխվեց, նրանք սկսեցին պարզապես քննադատել միմյանց»,- ասաց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում:

Նա նշեց՝ Երևանն ու Բաքուն իրար մեղադրում են բրյուսելյան հանդիպումը տապալելու մեջ, բայց իր կարծիքով՝ երկուսն էլ իրենց բաժին գործն արել են, որպեսզի այդ հանդիպումը տեղի չունենա:

«Սա ևս մեկ ապացույց է, որ Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում. իրար գովում են, հետո սինխրոն իրար քննադատում»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը շեշտեց նաև, որ Ադրբեջանի առաջին խոչընդոտը ռուս խաղաղապահներն են:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Տեսանյութեր

Լրահոս