Այսպես, թե այնպես ճանապարհը պետք է բացվի.հարց՝ ի՞նչ գին է վճարվելու դրա համար. Վահագն Մելիքյան

«Տևական ժամանակ տարբեր ամբիոններից հնչեցվում են կարծիքներ՝ թե՛ մանիպուլյատիվ, թե՛ ոչ ուղղակի, որ սա ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտի է, և Հայաստանը որևէ ձևով չի կարող վերահսկողության տակ պահել այս իրավիճակը: Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել. այսինքն, Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից՝ նրանց թողնելով մեկուսացած վիճակում կամ 3-րդ երկրի հայեցողությանը»,- ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում, ապա շեշտեց, որ դիվանագիտական հնարավորությունների պատուհաններ եղել են:

«Ճիշտ է՝ հնարավորությունները նեղ, սուղ, բայց եղել են, և չօգտվել դրանից, կարծում եմ, հենց այդ ապաշնորհ քաղաքականության արդյունք է: Մոտեցումների տարբերակումը, ամեն գնով խաղաղության հասնելու օրակարգը առաջ տանելու արդյունքում պարզ է, որ ինչ-որ գին պետք է վճարես, բայց ի՞նչ գին է սա, և որտե՞ղ է այդ գնի նշաձողը, այստեղ սկսում է ամեն ինչ խճճվել՝ վարած քաղաքականության արդյունքում: Վստահ եմ, ինչ-որ պահի պետք է բացվի ճանապարհը. հարց՝ ի՞նչ գին է վճարվելու դրա համար: Եվ երկրորդը, որևէ երաշխիք չկա, որ սա շատ անգամներ չի կրկնվելու: Օր առաջ պետք է վերանայվեն մոտեցումները, վարած քաղաքականության ուղղությունները»,- հավելեց նա:

Հիշեցնենք որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս