Տարածաշրջանում սպասվող առանցքային և դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան, ինչպես և գրեթե բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղյան հակամարտության շեշտադրումները:
Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են այն բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Դանիայի ռադիոն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում լարվածության պատճառ դարձած և ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող կնճռոտ հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիքով` գրեթե բոլոր երկրների ղեկավարները ստիպված կլինեն խոսել «Թալիբան» շարժման հետ: Այս մասին նախարարը հայտարարել է ժամանակակից լրագրությանը վերաբերվող համաժողովի ժամանակ:
Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել ՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար: Գուտերեշը նշել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:
«Որոշ շտապողականություն է երևում Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում այս առումով, ինչից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր են իրավիճակի կտրուկ զարգացումներ»,- շեշտեց Պետրոսյանցը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հասնել նրան, որ ԵՄ-ն Պեկինի հետ ճիշտ քաղաքականություն վարի: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ:
Թուրքական «Duvar» լրատվական կայքում սյունակ վարող վերլուծաբաններից Մուրադ Յեթքինն անդրադարձել է Էրդողանի սեպտեմբերի 19-ից 22-ը ԱՄՆ կատարելիք այցին՝ փորձելով գնահատել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այժմ, երբ իշխանությունն արդեն վերարտադրվել է և ունի իշխելու որոշակի մանդատ, այդ նախկինների թեման իրենց համար առանձնապես ակտուալ չէ. շատ նախկինների, որոնք համաձայնում են տեղավորվել փաշինյանական իշխանական համակարգում, իրենք մեծ սիրով ընդունում են»:
2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանը եւ Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձեւավորելու շուրջ:
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։
Աֆղանստանից փախստականների չվերահսկվող հոսքի ռիսկներն անհանգստացնում են ՌԴ-ին եւ Կենտրոնական Ասիայի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի երկրները կապեր են պահպանում այս հարցի շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում։
Իսրայելը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային լուրջ էսկալացիայի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Յաիր Լապիդը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին։
Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանը հանել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):
Առնվազն վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել հրաձգության հետ կապգած միջադեպի արդյունքում, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Իստ Սենթ Լուիս քաղաքում (Իլինոյսի նահանգ):
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը:
«Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի» ներկայացուցիչ Ալի Նազարին հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն էթնիկ զտումներ են իրականացնում Փանջշերի նահանգում եւ կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ միջամտել։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2455-ով: Մահացել է 58 մարդ։
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի քաղաքացիների մոտավորապես երկու երրորդը կարծում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունները մշտապես փոխել են կյանքը երկրում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Fox News հեռուստաալիքի կողմից։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: