«Մենք հիմա ի՞նչ ենք անում, ուժ ցույց տալի՞ս ենք». Գևորգ Գևորգյան

«Գազն անջատված էր, արցախցին չթողեց իր տունը: Թշնամին սահմանին կանգնած է, պանիկայի մեջ չեն ընկել, տներից չեն փախչում: Մեր հայը պանիկա չունի, եթե տեսնում է, որ իր հետևում կանգնած է ամուր բանակ, ամուր ղեկավար»,- ասաց   հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում ՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պայքարի ուժ ունի:

«Ուժը ծնում է իրավունք, ես դրա մասին միշտ ասել եմ: Մեր թշնամի պետության ղեկավարը վախկոտ է, իրենք վախկոտ են: Ադրբեջանցին փախել է, երբ տեսել է, որ հայն արթնացել է: Իրենք ցույց են տալիս, որ շարունակելու են նույն սադրանքներն անել,  եթե դրա դեմը չառնենք: Մի ձև կա՝ պայքարել: Արցախն այսօր մեր անվտանգության դարպասն է: Բոլորն ասում են՝ ռուս խաղաղապահները պետք է սա անեն, նա անեն. ո՞վ պետք է մեր տեղը պայքարի»,- նշեց Գևորգ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս