Մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամում. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական արշավի ավագ խորհրդականն ասել է, որ մրցապայքարից դուրս գալու վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամվա ընթացքում, երբ նախագահը հեռախոսով խորհրդակցել է իր ընտանիքի և գլխավոր խորհրդականների հետ, հայտնում է CNN-ը։

Նա անձնական հանդիպում չի ունեցել նախընտրական արշավի կամ Սպիտակ տան գլխավոր խորհրդականների հետ, քանի որ ապաքինվում է COVID-19-ից Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքում գտնվող իր ծովափնյա տանը:

Բայդենի խորհրդականը նաև հայտնել է, որ նախագահը ուսումնասիրել է ստացվող բոլոր տվյալները և համոզվել, որ ինքը «շեղող գործոն և բարդություն» կդառնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու գործում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031