Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Կասպից ծովի Իրանի տարածքային ջրերում մեկնարկել են ծովային անվտանգության ապահովման ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Աբբաս Հասանին։

«Զորավարժություններին կմասնակցեն ինչպես ռազմածովային նավատորմի նավեր, այնպես էլ ռազմածովային օդուժի ներկայացուցիչներ, ներառյալ «Դերաֆշ», «Սեփար» և «Փեյկան կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրները, երկու AB-212 ուղղաթիռներ և «Շահիդ Բասիր» նավը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմից: Նաև վերջերս Իրանի տարածքային ջրեր է մտել ռուսական «ՍԲ-45» նավը, որը կմասնակցի (վարժանքներին)», – մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը։

Հասանին նշել է, որ զորավարժություններին որպես դիտորդ ներկա են մերձկասպյան երկրների ներկայացուցիչները։

Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հուլիսի 22-ին արդեն տեղի է ունեցել զորավարժությունների փուլերից մեկը, որի ընթացքում Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մշակել են առևտրային նավի վրա կրակը մարելու, տուժածներին փրկելու և հետևանքները վերացնելու գործողություններ՝ նախապես   պատրաստված սցենարով:

Տեսանյութեր

Լրահոս