Բայդենը չի պաշտպանել Քամալա Հարիսի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պաշտպանել փոխնախագահ Քամալա Հարիսի կամ որևէ մեկի թեկնածությունը ընտրապայքարից դուրս գալու մասին նամակում։ Այս նրբերանգը նկատել է ամերիկյան NBC News լրատվամիջոցը։

Նա միայն գովել է Հարիսին՝ իր փոխնախագահի աշխատանքի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին աշխատանքային հիանալի գործընկեր լինելու համար,- գրել է նա։- Եվ թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ամերիկացի ժողովրդին այն հավատի և վստահության համար, որ ունեցել եք իմ հանդեպ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031