Բարսելոնան ծրագրում է բարձրացնել զբոսաշրջային հարկը կրուիզային զբոսաշրջիկների համար
Բարսելոնայի քաղաքապետը, «զանգվածային զբոսաշրջության հետևանքների դեմ պայքարի» շարունակական ջանքերի շրջանակրում, ծրագրում է բարձրացնել զբոսաշրջային հարկը կրուիզային նավերի այն ուղևորների համար, որոնք քաղաք են այցելում 12 ժամից պակաս ժամանակով, գրում է theguardian.com-ը:
Ժաումե Կոլբոնին, որը Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ է, հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, որոնք նախատեսված են նվազեցնելու գերզբոսաշրջությունը և դրա բացասական հետևանքները:
Կիրակի օրը El País-ին տված հարցազրույցում քաղաքապետն ասել է, որ մտադիր է բարձրացնել կրուիզային ուղևորների վճարվող հարկը, որն այժմ կազմում է օրական 7 եվրո, որպեսզի քաղաքը պատշաճ կերպով շահի նրանց կարճ այցերից:
Վերջին շրջանում Իսպանիայում խոշոր բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ վնասակար ազդեցության, որը զբոսաշրջային արդյունաբերությունն ունենում է մարդկանց առօրյա կյանքում:
Ըստ բողոքողների՝ մեծ թվով զբոսաշրջիկների պատճառով բարձրանում է բնակարանների արժեքը, և բնակիչներին չեն կարողանում ապրել քաղաքի կենտրոնում:
Չորս շաբաթ առաջ Կոլբոնին ասել էր, որ մինչև 2028 թվականը վերջ կտա զբոսաշրջիկներին բնակարանների վարձույթին՝ չեղյալ համարելով ներկայում կարճաժամկետ վարձակալության համար նախատեսված ավելի քան 10,000 բնակարանի արտոնագրերը: