Քարտեզագիրը պնդում է, որ իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թվականների քարտեզները. «Առաջին պատճառն այն է, որ դրանք առաջին անգամ արտացոլում են ԽՍՀՄ կազմ մտած Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ երևում է, թե պետությունն ինչ սահմաններով է մուտք գործել ԽՍՀՄ կազմ: Դրանք այն միակ քարտեզներն են, որոնք ես գոնե իմ աչքով տեսել եմ, որ ունեն իրենց վրա հաստատված կնիք լիազոր մարմնի կողմից՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։
Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այսօր, երբ արդեն իսկ հայտնի է, և դա Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ Տիգրանաշենը հանձնվելու է թշնամի Ադրբեջանին, ցանկացանք Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանից իմանալ՝ ինչ է զգում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր տունը հանձնվելու է Ադրբեջանին:
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։
Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը:
Նախօրեին Քիշնևում կայացան Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել-Շոլց բանակցություններ, որոնց արդյունքներով հայտարարություն տարածեցին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, Ելիսեյան պալատը, ՀՀ կառավարությունը։ Հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր հերթին հայտարարել էր, որ այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Վերջին շրջանում Արցախն Ադրբեջանի կազմին պատկանելու գծով կատարվող հայտարարությունները միայն զայրույթ և կտրուկ մերժում են առաջացնում Բուլղարահայ համայնքային խորհուրդի մոտ։ Այս մասին խորհուրդը հայտարարություն է տարածել։
Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը՝ դռնփակ: Եվ Հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել էր ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։
Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը ՝ հունիսի 3-ին, խորհրդարանի շենքում:
Նախարարական հանդիպումը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի նախագահությամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Անկարա ՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հարցը քննարկելու համար:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կշարունակվի։
Դիվանագետը հավելել է, որ «Ուկրաինայի ուժի մեջ ներդրումներ կատարելը ոչ թե ի հաշիվ դիվանագիտության է, այլ ճանապարհ է հարթում դրա համար»։
Ստոլտենբերգի այցը կտևի 2 օր՝ հունիսի 3-ից 4-ը:
Ապրիլին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել էր Ուկրաինայի բոլոր ատոմակայանների աշխատակիցներին բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրի ստեղծման պլանների մասին:
ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, մայիսին կազմել է 124,3 կետ, ինչը 2,6%-ով ավելի ցածր է, քան ապրիլին, և 22,1%-ով ավելի ցածր է պատմական առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել է 2022 թվականի մարտին:
«Ինքս դեմ եմ այս «անկլավների» հանձնմանը, քանի որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտի 2-րդ հոդվածով ամրագրում է, որ ժառանգն է 1918-1920 թվականների Ադրբեջանի տարածքի, իսկ այդ շրջանում որևէ «անկլավ» գոյություն չուներ։ Այդ «անկլավները», երբ ժամանակին տրվել են Ադրբեջանին, տրվել են՝ առանց իրավաբանական հիմք ունենալու։ Եթե Ադրբեջանը կարողանա իրավաբանորեն փաստեր ներկայացնել, որ դրանք ժամանակին իրեն են տրվել Հայաստանի կողմից, այդ ժամանակ ինչ-որ տեղ հասկանալի կլինի, բայց այդ ամենը մենք պետք է պահանջենք։
Հայկական Team Invest ներդրումային ընկերությունը ձեռք է բերել Վրաստանի առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30 տոկոս բաժնեմասը։ Փոփոխության մասին, ըստ aliq.ge-ի՝ ասվում է ընկերության կայք էջում։
Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» 25.05.2023թ-ի N 808-Ն որոշումը. նշված որոշումով, ըստ էության, անուղղակիորեն արգելվելու է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանումը (հիմնականում բարձր տեխնոլոգիական, որոնք արտահանվում էին ՌԴ)։
Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում։
Մոսկվան ի գիտություն է ընդունում և հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն ասաց, որ ադրբեջանական կողմի այս սադրանքները ու վարքագիծը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ադեկվատ պատասխան չեն ստացել, և այդ պատասխանը պետք է հնչի ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի, այլև ռուս խաղաղապահ զորակազմի կողմից, քանի որ նրանց պատասխանատվության գոտում է տեղի ունենում։
168.am-ի հետ զրույցում 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը հիշեցրեց 1991-1992 թվականները, երբ Տիգրանաշենի հատվածում միշտ անվտանգային խնդիրներ են եղել։
Այս գիշեր Ռուսաստանի Սմոլենսկի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի ղեկավարները հայտնել են անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարդ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում նոր մունիցիպալ ընտրություններ անցկացնել Կոսովոյի հյուսիսի չորս շրջաններում:
Շվեյցարիայի երկարամյա դիրքորոշումը եղել է լավ զինված ռազմական չեզոքություըն. 8,8 միլիոն բնակչություն ունեցող երկրում տղամարդկանց համար պարտադիր զինվորական ծառայություն է սահմանված:
Քիշնևում նախօրեին տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ինտենսիվ բանակցային գործընթացն արևմտյան հարթակում համաձայնեցված բազմամակարդակ հանդիպումներով առաջիկա ամիսներին շարունակվելու է։