Բաժիններ՝

Ведомости-ն հաշվարկել է՝ որքան թոշակ է ստանալու Պուտինը

Ведомости հրատարակությունը հաշվարկել է, թե թոշակի անցնելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որքան թոշակ է ստանալու: Ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։

2023 թվականի հոկտեմբերին ՌԴ գործող նախագահի աշխատավարձը 5,5%-ով ինդեքսավորելուց հետո եղել է ամսական մոտավորապես 874,000 ռուբլի։ Այսպիսով, եթե Պուտինը հիմա թոշակի գնա, կստանա մոտ 655, 500 ռուբլի թոշակ։

Համաձայն օրենքի՝ ՌԴ նախկին նախագահին նաև շնորհվում է անձեռնմխելիություն, ապահովվում է նրա անվտանգությունը՝ ներառյալ հատուկ կապ և տրանսպորտ, ինչպես նաև տրվում է պետական ամառանոցներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս