Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները վարում են «խաղաղության քաղաքականություն» և առաջնորդվելով դրանով՝ երկիրը տանում են դեպի ինտեգրում եվրաատլանտյան կառույցներին։
2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։
ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետն էլ հայտնել է, որ Տովարկովո բնակավայրի մոտ անհայտ օբյեկտ է ընկել, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:
Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադառնալով խոսակցություններին, որ 2018 թվականից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է, հակադարձել էր.
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:
France 24-ը նշում է, որ Մոլդովան հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ուկրաինական տարածքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամրոցում:
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ժամանելով Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակ, որտեղ մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը, անդրադարձավ այսօր ժամեր անց նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել-Շոլց-Մակրոն բանակցություններին։
BRICS-ի երկրների արտգործնախարարաները ծրագրում են քննարկել նաև միջազգային հարաբերությունները, միավորման ընդլայնման, աֆրիկյան օրակարգի, միասնական արժույթի հարցերը:
ՆԱՏՕ-ի 700 զինվորականներ արդեն Կոսովոյի ճանապարհին են
Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:
Այսօր Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում կկայանան հնգակողմ բանակցություններ Փաշինյան-Մակրոն-Միշել-Շոլց-Ալիև ձևաչափով։ Այս տեղեկատվությունը նախօրեին հաստատել է թե ԵԽ ղեկավարի մամուլի գրասենյակը, թե ՀՀ կառավարությունը։
Ահռելի ծավալի աշխատանք կա առջևում, որը մենք բոլոր կարող ուժերով պետք է անպայմանորեն անենք։
Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովը`Քիշնևում․ սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում․ ՈՒՂԻՂ
Վենեսուելայի նախագահի՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցի արդյունքներով մայիսի 30-ին ստորագրված հռչակագրով վերսկսվում է երկու ժողովուրդների միջև համակողմանի և ռազմավարական համագործակցության օրակարգը:
Խուզարկություններ են կատարվում նաև Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի մի քանի շրջաններում։
Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Առավոտյան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Այսպես կոչված` Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ), որը նոր կոլեկտիվ է և ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում պատերազմից հետո, կոչված է իբրև թե միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս:
Այս իրավիճակի ամենամեծ շահառուն, իհարկե, իշխանությունն է, որը, օգտվելով հանրության անտարբերությունից, պետության հետ անում է ամենայնը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բայց շահառուների թվում են նաև նոմինալ բազմաթիվ քաղաքական խմբեր, ընդդիմադիր ձևաչափեր, որոնք, չնայած հռետորական պաթոսին, վայելում են իրենց այն կոմֆորտը, որը հնարավոր է դարձել պետության հետ իշխանության կողմից կատարվող բարբարոսության շնորհիվ։
«Արցախում իրավիճակը նույնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մեջ ենք, և գնալով ավելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդեն դատարկվում է, դա նույնպես բնապահպանական աղետ է, և, ցավոք, օրվա իշխանությունները չեն կարողանում այդ մասին իրականությունը ներկայացնել միջազգային հանրությանը, որ՝ եթե այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապված Սարսանգի ջրամբարի հետ»:
Պետական եկամուտների կոմիտեն մոտ 29 միլիոն դրամով գնում է կատարել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից։
Եվրահանձնաժողովը պատրաստել է Եվրամիությանը բալկանյան երկրների արագացված ինտեգրման պլան՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պայմաններում: Ծրագիրը ներառում է այդ երկրներին դրամաշնորհների ընդլայնում և բարեփոխումներն արագացնելու պահանջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Բրատիսլավայում անցկացվող փորձագիտական ֆորումում։
Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։
Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Նորվեգիայում հայտարարել են, որ մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ին գագաթնաժողովը Շվեդիան պետք է հնարավորինս շուտ միանա դաշինքին։
Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ «Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով։ Մանրամասն քննարկում է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային […]
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բազմիցս ակնարկել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տարիներ շարունակ սա է եղել նրա դիրքորոշումը։ Որպես լրագրող, իշխանության գալուց դեռ շատ առաջ, նա համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։
Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:
«44-օրյա պատերազմի և Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ