Նախարարությունում նշել են, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 40 վերջրյա մարտանավեր, կատերներ և ապահովման նավեր, այդ թվում՝ պահականավեր և կորվետներ, փոքր հրթիռակիր նավեր և հրթիռակիր կատերներ։
Իրանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ալիռեզա Էնայաթին, որը նախկինում եղել է Քուվեյթում Իրանի դեսպանը:
Մադուրոն Սաուդյան Արաբիա է ժամանել Անկարայից, որտեղ մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալության արարողությանը:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։
Նա նշել է, որ թագավորության պաշտպանության նախարարությունը և հետախուզությունը հետաքննում են այդ փաստերը։
Առնվազն 16 մարդ է զոհվել և 360 մարդ՝ վիրավորվել Սենեգալում անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են հունիսի 1-ին, երբ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոն դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Այդ մասին այսօր հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Սենեգալի Կարմիր խաչի աշխատակիցների։ Առավել խոշոր ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Դակարում և երկրի հարավում: 16 զոհերը Դակարից են և Սոնկոյի հայրենի […]
Բեն Ուոլեսն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնով, երբ սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգն ավարտի իր պաշտոնավարումը:
Ինչպես նշվում է, Վրաստանի նախարարների կաբինետն իրականացրել է նաև հինգ նախագծեր, որոնց շրջանակներում ուկրաինացի երեխաներն ստացել են Վրաստանում վերականգնողական հանգստի հնարավորություն:
Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը
Նիստի ընթացքում նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն Եվրոպայի խորհրդի կայքում, հունիսի 8-ին։
«Արդյո՞ք Հայաստանն Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, թե որ քարտեզների հիման վրա պետք է կատարվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Որքանով մենք ենք տեղյակ, 1975 թվականի քարտեզների մասին է խոսքը, որը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ կործանիչները չեն դարձել Cessna-ի կործանման պատճառ: Փոքր ինքնաթիռը դուրս էր եկել Թենեսիից և մեկնում էր Նյու Յորք:
Գնացքի վագոնների շրջման հետևանքով տուժածներ չկան:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։
Գրեթե 13 400 մարդ տարհանվել է, քանի որ ջուրը ծածկել է հարյուրավոր տներ՝ որոշ փողոցներ վերածելով գետերի:
Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։
Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Gesostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս:
Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ:
Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հոսպիտալացվել է հեծանիվից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հրատարակությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։
Ըստ նրա, Արևմուտքի երկրները Դոնբասում նման իրավիճակն անտեսել էին դեռ հատուկ ռազմական գործողության սկսվելուց առաջ։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Քիշնևում հնգակողմ հանդիպումը դրական ենք գնահատում, միջազգային հանրության աջակցությունը շատ կարևոր է խաղաղության օրակարգին։
Անցած ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է հասցվել ավելի քան 9 հազ․ տոննա հումանիտար բեռ։ Այս մասին գրում է Peacekeeper տելեգրամյան ալիքը։ «ՌԴ խաղաղպահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ 11 հումանիտար գործողություն են իրականացրել՝ այցելելով 45 մանկապարտեզ, 23 դպրոց և 1 մանկատուն։ Բացի այդ, հումանիտար օգնություն է տրվել հղի կանանց և Լեռնային […]
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն օրերս հրապարակել էր Բերձորում Ադրբեջանի իրականացրած հերթական վանդալիզմը փաստող կադրեր։
Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 301 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրույթան մեջ։
«Հավաքվում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց, Տետելաշվիլի 4 հասցեում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն Իրանի միջուկային գործունեությունը անարդյունավետ կերպով վերահսկելու համար և ակնարկել է, որ ՄԱԿ-ի դիտորդական կազմակերպությունը վտանգում է դառնալ քաղաքականացված և անհամապատասխան: Այս մասին գրել է Reuters-ը։
Եվրոպացի և ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով առաջիկա տասնամյակների ընթացքում 6-16 տարին մեկ երաշտ կգրանցվի ԱՄՆ և Չինաստանի ցորենի շտեմարան համարվող շրջաններում։ Սա լուրջ վնաս կհասցնի ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը։