Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Քիրբի

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի համապատասխանում «Իսրայելի լավագույն շահերին», քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։

«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից», – ասել է Քիրբին ABC-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է մեր իսրայելցի գործընկերներին»։

«Լարվածությունն այժմ շատ ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», – ասել է Քիրբին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30