Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը և կզակի ուղղման վիրահատության ենթարկվել։ Այս մասին հայտնում է Portal Leo Dias-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի կզակի հարմոնիզացիայի միջամտությունն իրականացվել է Բրազիլիայի Գոյաս նահանգի կլինիկաներից մեկում։
Նշվում է, որ Վինիսիուսն այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ Բրազիլիայի հավաքականը լքեց ԱԱ-2026-ի պայքարը։ Հիշեցնենք, որ «Սելեսաոն» աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում 1։2 հաշվով ցավալի պարտություն էր կրել Նորվեգիայի ընտրանուց և հրաժեշտ տվել մրցաշարին։
Ավարտված մունդիալում անցկացրած 5 խաղում բրազիլացի հարձակվողը դարձել էր 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ «Արքայական» ակումբի կազմում նա երեք անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, երկուական անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

