Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Սև ծովով՝ տանկերների վրա հարձակումների պատճառով․ Bloomberg
Ղազախստանը ստիպված է եղել դադարեցնել հում նավթի մղումը դեպի իր գլխավոր արտահանման տերմինալ՝ ռուսական ափին գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) Նովորոսիյսկի հանգույց:
Երկրի նավթարդյունահանող ընկերությունները նույնպես ստիպված կլինեն կրճատել արդյունահանումը, եթե խողովակաշարի աշխատանքում դադարըձգձգվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ:
Այս նավթը բեռնվել է արևմտյան տանկերների վրա, որոնք, նախնական տվյալներով, կարող էին թիրախ դառնալ ուկրաինական հարձակումների համար։


