Բաժիններ՝

Նիդեռլանդները ավելի քան տասը միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով

Նիդեռլանդներն իր բյուջեում մոտ 10,4 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով, որից գրեթե 4 միլիարդն արդեն ծախսվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Նիդեռլանդները պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

«Ընդհանուր առմամբ 10,4 միլիարդ եվրոից գրեթե 4 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է, և մնացել է ավելի քան 6 միլիարդ եվրո», – գրել է Բրեկելմանսը սոցցանցի իր էջում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների կողմից Կիևին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 3,76 միլիարդ եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս