Կադաստրի կոմիտեի մերժումը բնակիչներին զրկել է սեփականության իրավունքի գրանցման հնարավորությունից
Երազ բնակելի թաղամասի Ադոնց 2/6 շենքի բնակիչները չունեն սեփականության իրավունքի գրանցում. վերջինս Կադաստրի կոմիտեն է հրաժարվում իրականացնել:
2021 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում էին ավարտին հասցնել 2024-ի դեկտեմբերին։ Որոշակի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված` շինարարության ժամկետները երկարաձգվել են, ինչն ի սկզբանե նաև նախատեսված ու նշված է եղել գնորդների հետ կնքված գնման իրավունքի պայմանագրերում։
Այնուհետև, շինարարության ավարտը փաստագրվել է ավարտական ակտով, կառուցապատողն օրենքով սահմանված կարգով դիմել է Կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելու նպատակով։ Սակայն Կադաստրի կոմիտեն դիմումը մերժել է, կառուցապատողն էլ դիմել է դատարան՝ բնակիչների խնդրին օր առաջ լուծում տալու համար:
Այս ամենի պատճառահետևանքային կապի արդյունք են նաև բնակիչների կոմունալ խնդիրները. իր հերթին էլ հայաստանի էլեկտրական ցանցերն է առավելագույն ջանքեր գործադրում՝ բնակիչների բաժանորդ դառնալու գործընթացը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար և որևէ ձգձգումներ վերջինիս գործողություններով պայմանավորված չեն։
Իրավունքի գրանցում չիրականացնելու համար ի՞նչ պատճառներ, հիմքեր ու հանգամանքներ են ներկայացվում, ի՞նչ քայլերի է դիմել կառուցապատողն ու ե՞րբ կհանգուցալուծվի խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։

