Բաժիններ՝

Սլովակիան նախատեսում է ընդլայնել ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնը

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոկի հետ քննարկել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնի ընդլայնման հնարավորությունը, որը գտնվում է հանրապետության արևելքում։

Նշվում է, որ Գերմանիան ֆինանսավորում է այս ձեռնարկության աշխատանքը, իսկ Սլովակիան տրամադրում է տարածքներ։

«Վերանորոգման կենտրոնը, որը տեղակայված է Սլովակիայի բանակի զորամասում, Միչալովցեում, սկսել է աշխատել 2022 թվականի վերջին՝ Ուկրաինային ռազմական նյութեր մատակարարելով սեփական բանակի ռեզերվներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

2024 թվականի սկզբին Սլովակիայի ներկայիս նախագահ Պյոտր Պելեգրինին հայտարարել էր, որ ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնը, որը նախաձեռնել էր Գերմանիան, կշարունակի իր աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031