Բաժիններ՝

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոկտեմբերի 10-ին ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM)Շահինբեյ շրջանի փոխնախագահ Մուստաֆա Թուչը, «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP) Անթեփ նահանգի փոխղեկավար Մեհմեդ Օզքանը և նույն կուսակցության Շահինբեյ շրջանի համաղեկավար Մյուսլում Դենիզհանը:

Նշվում է, որ նրանց բերման են ենթարկել մեքենաներից: Երեք ձերբակալված գործիչներն էլ ուղարկվել են Թուրքիայի ՆԳՆ-ի «Ահաբեկչության դեմ պայքարի վարչություն» (TEM):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ձերբակալվել էր Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը:

Աքթինի հետ միասին ձերբակալվել էին նաև Թուրքիայում գործող «DEM»-ի և «DBP»-ի անդամ շրջանների ղեկավարների օգնականները:

Ձերբակալվածների ընդհանուր թիվը 5-ն էր և բոլորն էլ կանայք: Ձերբակալության հիմքերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս