Սկսած կիրակի օրվանից՝ ապրիլի 17-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի արգելքը Բելգիայի նավահանգիստներ: Այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդր. Կոմիտէն խոր մտահոգութեամբ կը հետեւի Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմելու գործընթացին։ Ասոր իբրեւ հետեւանք, Հայաստանն ու հայ ազգը այսօր կը գտնուին գոյութենական, լինել-չլինելու ծանրագոյն վտանգին դէմ յանդիման։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը:
«Թվերը ցույց են տալիս, թե որքան մեծ է բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ: Չէ որ այնտեղ աշխատանքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- նշել է նա:
Կանադայի իշխանությունները քննարկում են մարդասիրական ոլորտում Ուկրաինային եւ Եվրոպայի երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նոր տարբերակներ: Ապրիլի 17-ին CBS հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիտ Սաջանը։
Մարտ ամսին Գերմանիայում գնաճը կազմել է 7,3 տոկոս, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ԵՄ առողջապահական գործակալությունը նախազգուշացումներ են տարածել այլ երկրներին՝ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության դեպքերի առեղծվածային աճի հետ կապված:
Հիվանդացությամբ առաջին տեղում դեռ Հարավային Կորեան է. այնտեղ այժմ միջին հաշվով օրական մոտ 130 հազար նոր դեպք է գրանցվում: Սակայն վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են՝ նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ։
Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու մաքրել ականներից ու չպայթած զինամթերքից: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։
Մայաների որոշ համայնքներ այսօր դեռ օգտագործում են հնագույն օրացույցը:
Տեսեք, թե այսօր Հայաստանի ղեկավարներն ինչ արտահայտություններ են անում, հարց են տալիս՝ Արցախը մեզ պե՞տք է, կոնկրետ չեն ուզում պատասխանել։ Բայց կրկնում եմ՝ մենք հանդուգն քայլի տեր մարդիկ ենք, դա մեր մեջ կա, մենք պայքարելու ենք։ Ով մտածում է, որ Արցախը չի լինելու՝ գլուխը պատովն է տալիս, Արցախը կա ու կմնա, դրոշը կա ու կմնա։ Բա դրոշի համար ենք մենք այդքան պայքարել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մեկ մետաղադրամի արժեքը 100 դոլար է։ Դիմերեսին պատկերված է Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հետ միասին:
Մենք մշտապես հետեւում ենք սիոնիստների տեղաշարժերին: Այս մասին ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քյումարս Հեյդարին, հաղորդում է Tasnim-ը:
Թուրքիայի արևմտյան Մուղլա գավառում այսօր՝ ապրիլի 17-ին, անտառային հրդեհ է բռնկվել և այն շարունակվում է ավելի քան չորս ժամ: Այս մասին, infoport-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալաությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային ոչ մի կազմակերպություն, բացի Կարմիր խաչիչ, ոչ մի անգամ չի արձագանքել բացված հումանիտար միջանցքներով դուրս գալու՝ գրոհայիններին ուղղված ռուսական կողմի կոչերին։
Կորոնավիրուսի համաճարակը այլ կերպ կընթանար, եթե գիտնականները կարողանային ավելի վաղ մշակել դեղամիջոցը, քանի որ թերապևտիկ միջոցները կարևոր են հիվանդության բռնկման ժամանակ, և պետք է խուսափել դրանց արտադրության հետաձգումից ապագայում:
Էլեկտրոնային կոմերցիոն ոլորտում գործունեություն ծավալող հնդկական խոշոր Snapdeal ընկերության ղեկավար Կունալ Բահլն առաջարկել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը:
Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է:
«Փաշինյանն ասում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի նրանց ներկայացնելու, այդ ինչպե՞ս է հիմա նրա ճակատագիրը որոշում։ Փաշինյանը պատրաստվում է երկիրը տանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և դրանով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում 2021 թվականին ամենաբարձր եկամուտների մասին։ Կրեմլի կայքում ուրբաթ օրը հրապարակված հայտարարագրի համաձայն՝ նա վաստակել է 106,8 մլն ռուբլի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ «կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»:
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից պղպեղի, նարինջի, նռան և թուրինջի ներմուծման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է RT-ը։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենևին զարմացած չէ այդ ելույթից, քանի որ ավելի վաղ էլ պնդում էր, որ ՀՀ իշխանությունները «հանձնել են» Արցախի շահը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծրագրում է հրապարակել երկրում արևմտյան դիվանագետների՝ «ֆաշիզմի նմանվող» գործունեության մասին տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը քննադատել է իր՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեմ ցույցերի կազմակերպիչներին՝ հայտարարելով, որ նման քայլերը հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք նույնացնում են ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում: