Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 58 միավորով 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 2-րդ հորիզոնականը 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոա»-ի մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Եռյակը եզրափակել է «Փյունիկ»-ը գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։

