Երկրորդ էշելոնը կաջակցի այնպիսի երկրների զինվորականներին, ինչպիսին է Գերմանիան. այս էշելոնի զորակազմը տեղափոխմանը պատրաստ կլինի 10-30 օրվա ընթացքում:Փետրվարից ի վեր Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորումների թիվն աճել է 2,5 անգամ և կազմել ավելի քան 30 000 մարդ, 2022 թվականի նոյեմբերին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, սակայն նման զենքն առկա է երկրի զինանոցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Մարտի 16-ին ՄԱԿ-ը 2022թ-ի երկիր մոլորակի բնակչության թվաքանակի վերաբերյալ ներկայացրել է իր հաշվարկները:
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր`12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Սիրիայի պետական SANA լրավական գործակալությանը: Ասադը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի և Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Կառավարության մարտի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղահանվածների խնդրին: Նա հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ինքն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:
Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի առաջարկած ծրագիրը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը։ Համաձայնությունը ձեռք է բերվել նախօրեին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և ԵՄ պաշտոնյաների 12 ժամ տևած բանակցություններից հետո, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press-ը։ Եռակողմ հանդիպումից առաջ Սերբիայի ղեկավարն ու […]
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մեկնել է Իրաք։ Տարածաշրջանային դիվանագիտական այցի շրջանակներում վերջին 10 օրվա ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է: Ճիշտ է` պետությունն ստեղծված է հենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բայց առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել հենց քաղաքացիներին՝ իրենց դիրքերը պահպանելու համար:
Աձանագրվել է 4000–ից ավելի հետցնցում։
Իրանի Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Սեյյեդ Քազեմ Մուսավին հայտնել է, որ Շիրազում Շահ Չերաղ մզկիթի վրա իրականացված հարձակման մասնակից հանցագործներից երկուսը մահապատժի են դատապարտվել, գրում է Mehr լրատվական գործակալությունը։
Ղազախստանում այսօր՝ մարտի 19-ին, մեկնարկել են Մեջիլիսի (խորհրդարանի ստորին պալատի – խմբ.) եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների – խմբ.) ընտրությունները, հայտնում է Tengrinews.kz-ն։
«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաեւ Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», – ասվում է զեկույցում։
Մեկ օրում կորոնավիրուսի 13 009 նոր դեպք է հաստատվել, առողջացել է 12 155 մարդ, մահացել է 32 հիվանդ:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ճամբարի տարածքում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Թուրքական «Aydınlık» կայքը հրապարակել է տարածքի մեծությամբ աշխարհի 40 ամենամեծ երկրների ցուցակը։ Այդ ցանկում Թուրքիան զբաղեցնում է 37-րդ տեղը։
«Ե՛վ ռուսը, և՛ եվրոպացին, և՛ ամերիկացին մեզ ձեռք են առնում. Դարձել ենք իզգոյ: Բոլորս գիտենք, որ վերջին տարիներին գլոբալ աշխարհն ուզում է օպտիմալանալ, փոքր երկրները մտնեն մեծ երկրների տակ, և այստեղ մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Երբ ասում էին, որ քաղաքապետարանը բարձրախոսներ է բերում, որպեսզի մարդկանց առավոտներն արթնացնեն երաժշտության տակ, ես սարսափեցի, ասացի՝ սրանք հաստատ նամազ են ուզում մեր ջանին կապեն»։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դոցենտ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանը խոսելով Սարսանգի ջրային պաշարների նվազման, ջրային ռեսուրսների խնդրի և այդ խնդրին ուղղված անհրաժեշտ քայլերի մասին, ասաց, որ ջրային ռեսուրսների որոշակի ակունքային մասեր՝ Սյունիքի բարձրավանդակի, Վարդենիսի գոտու, գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, այստեղ էկոլոգիական վտանգի խնդիրն առկա է։
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը որոշումները կայացնում է ոչ թափանցիկ ընթացակարգով։
Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:
Ռուսական կործանիչները օդ են բարձրացել ներխուժողին հայտնաբերելու համար։
Ընդդիմադիր թուրքական պարբերականը, կարծում է, որ առաջիկա համապետական ընտրություններում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մեծ քաղաքներում պարտություն կկրի։
Պատերազմի և պարտության գերագույն մեղավորն ու պատասխանատուն, որը հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու, բայց ոչ միայն չզոհվեց, այլև պահպանեց սեփական պաշտոնը, արդեն երկուսուկես տարի է՝ պարտության մեղավոր է հանում բանակին և հատկապես գեներալիտետին։ Արժե հիշել, թե ինչպես նա նախապատերազմյան շրջանում գլխատեց ու ոչնչացրեց բանակի ներուժը և այդպիսով նախապատրաստեց մեր պարտությունը։
Ճապոնիան շրջապատված է պետություններով, որոնք նրան մարտահրավեր են նետում:
Բացի այդ, նա ընդդիմությանը մեղադրել է Ռուսաստանի հետ կապերի և երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ՝ կոչ անելով կառավարությանը վճռականորեն արձագանքել համապատասխան փորձերին:
Նախագահին ներկայացվել են տեղի արվեստի դպրոցն ու «Կորսուն» մանկական կենտրոնը:
Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան շարունակում է հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Haber հեռուստաալիքը։
Հացահատիկի գործարքի ժամկետը լրացել է մարտի 18-ին:
168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով վերոնշյալ հայտարարություններից ու պարզաբանումներից՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմը որոշել է մի փոքր մեղմել այն լարվածությունը, որը վերջին ամիսներին կուտակվել է հայ-ռուսական հարաբերություններում՝ պայմանավորված պաշտոնական Երևանի մի շարք քայլերով, որոնցից էին ՀԱՊԿ զորավարժությունների, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնի, դեկտեմբերյան եռակողմ հանդիպման մերժումը, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը։