
ԵՄ-ն ձգտում, բայց չի գտնում Ուկրաինայի բանակցություններին միանալու հնարավորություն. Կալաս

Եվրամիությունը հնարավորություն է փնտրում միանալու Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց դեռ ճանապարհ չի տեսնում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը տարբեր գործընկերների հետ»,- նշել է նա՝ պատասխանելով ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին համայնքի հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Առայժմ սա ոչ այլ ինչ է, քան մաքոքային դիվանագիտություն, քանի որ չկա բանակցային սեղան»,- շեշտել է Կալասը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փորձում է ազդել ամերիկյան կողմի վրա՝ հնչեցնելով փաստարկներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել։