Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարված է հասցրել երկու պաղեստինցի արմատականի

Իսրայելական բանակը Գազայի հատվածում թիրախավորել է երկու պաղեստինցի արմատականի, որոնք պայթուցիկ սարք էին տեղադրում անկլավի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի տարածքում։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Երկու արմատականներ փորձել են պայթուցիկ սարք տեղադրել գետնին Գազայի կենտրոնական Էլ-Բուրեյջ շրջանում իսրայելական զորքերին մոտ: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս