Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենք կնշանակեն իրենց հանդիպման ժամկետները, և հանդիպումը կնախապատրաստվի, երբ նրանք համապատասխան որոշում կայացնեն։

Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե նախագահները որոշում կայացնեն, ապա հանդիպումը, իհարկե, կնախապատրաստվի այն ժամկետներում, որոնք կսահմանեն պետությունների ղեկավարները», – ասել է Պեսկովն Առաջին ալիքին։

Նա հավելել է, որ Կրեմլը ներկայումս սպասում է առաջնորդների հեռախոսազրույցին, որը նախատեսված է մարտի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս