Բաժիններ՝

Արցախի ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

Հաղորդագրության մեջ նշված է. «Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999թ․հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։

Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ , ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։

Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։

Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե’ք խաղաղությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31