Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31