
«Այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանում», եթե այն, այնուամենայնիվ, իրողություն դառնա, միանգամայն խաղաղ ճանապարհով անխուսափելիորեն կարձանագրվի Աջարիայի վատագույն տարբերակը»

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայերի պացիֆիզմը 20-րդ դարի սկզբներին ողջ ժողովրդի համար դարձավ մեծ դժբախտության հիմք», – ԱՄՆ նախագահ Ռուզվելտ:
Այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանում», եթե այն, այնուամենայնիվ, իրողություն դառնա, ինչը գուցե պացիֆիզմի հետ արդեն առնչություն էլ չունի, միանգամայն խաղաղ ճանապարհով անխուսափելիորեն կարձանագրվի Աջարիայի վատագույն տարբերակը: Սա արդեն, ցավոք, սոսկ ժամանակի խնդիր է լինլու: Տա Աստված՝ սխալվեմ …
Իսկ Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ:
Մենք կարող ենք երաշխավորել Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքի բնականոն իրացումը, կամ վատագույն դեպքում խույս տալ այդ առաքելությունից, բայց չենք կարող ալյոց փոխարեն որոշում կայացնել, չունենք սուբյեկտայնություն…»։