Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»:
Աշխարհը մտնում է նոր փուլ. այս տարի հունվարին հայտարարել էին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները, ուստի, այդ համատեքստում նայելով տարծաշրջանային զարգացումներին և Արցախի խնդրին, պետք է շատ հստակ արձանագրել՝ Մերձավոր Արևելքի մաս համարվող Հարավային Կովկասում այլևս ուժեղանում է թուրքական ազդեցությունը։
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
«Խոստացել են, որ 44-օրյա պատերազմի օրերի նման չեն տալու պաշտոնական տեղեկությունները, եթե զգանք, որ պաշտոնական տեղեկատվությունն իրականությունից շատ կտրված է, այդ ժամանակ մենք արդեն կխոսենք»։
ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները անասնապահությունը, այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն է։
«Առ այսօր զարմանում ենք Հայաստանի իշխանության պահվածքից, տեղեկատվական տեռորից». Մետաքսե Հակոբյան։
Ադրբեջանական վերջնագրեր, պայքար Քարագլխի բարձունքի համար, սելեկտիվ հումանիզմ. քննարկում․ ՈԻՂԻՂ:
Արցախի խորհրդարանը ընդունեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծը:
Նախաքննությունը շարունակվում է:
Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
Եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։
«Տխրահռչակ խաղաղության պայմանագրին կամ կապիտուլյացիոն համապարփակ ակտին, ըստ էության, մենք ծանոթ ենք, որովհետև հաշվի առնելով իշխանության հայտարարությունները, որ այն 5 նախապայմանները, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը մեր առջև դրել է, անընդունելի չեն: Դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը իրենք համարում են մի գործընթաց, որը Հայաստանին սպառնացող վտանգները կչեզոքացնի: Բայց այստեղ ստիպված եմ փաստել ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ թե՛ գործընթացների ընկալումը, թե՛ վերլուծումն ու հետևություններ անելը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն է:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային նոր՝ 3-րդ ճանապարհի մասին ամրագրում կա: Առաջին երկուսը Քարվաճառի ու Բերձորի ճանապարհներն են: Քարվաճառինը ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ է, Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհն ունի միջանցքի կարգավիճակ և Ադրբեջանի հեռահար պլաններում այն ամբողջովին վերահսկելն է:
Այդ մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին:
«Բայց պետք է անկեղծ լինել և ասել, որ ՌԴ-ն չունի այն ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ, ինչ պատկերացնում է։ Ռուս-թուրքական վերջին դաշնակցային գործընկերության հուշագիրն իրականում շփոթեցրեց շատ վերլուծաբանների, իրականում այն երկկողմ հարաբերությունների համար ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կառուցված է ավելի շուտ Շուշիի հռչակագրի ու Թուրքիայի հետ համատեղ շահերի վրա, քան Ռուսաստանի։ Այս առումով ճիշտ գնահատականը կօգներ Ռուսաստանին, քանի որ թուրք-ադրբեջանական շահերը նաև Ուկրաինայում են, և դա տեսանելի է»,- ասաց ռազմական վերլուծաբանը։
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:
Ամեն մեկն իր մտածելակերպն ու ուղեղն ունի։ 2 տարի է, մենք ամեն ինչ մոռացել ենք, մի քանի տարով միանգամից ծերացանք, դարձանք 100 տարեկան։ Հիմա դուք ինձ հարց եք տալիս, Կարենիս հայրիկն էլ զայրացավ դրանց անունները լսելուց․ մենք չենք ուզում Նիկոլի ու Աննայի անունները լսել։ Իրենք մեր երեխաներին տարան ու գցեցին մսաղաց։ Աննա Հակոբյանը որևէ անգամ իմ տուն չի այցելել, եթե գար էլ, նա իմ տան դուռը չպետք է բացեր, հաստատ դրսից դուռը կփակեր ու կգնար, ես թույլ չէի տա։
«Ռուս-հայկական եղբայրությունը մեր պետականության հուսալի ապագայի ու մեր ժողովրդի անվտանգության կարևոր գրավականներից մեկն է։ Այն որևէ կերպ չպետք է դիտարկել որևէ երկրի դեմ ուղղված ինչ-որ քայլ: Այսինքն՝ մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված չէ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ այլ երկրի դեմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում վերջին իրադարձություների համատեքստում հակառուսական հայտարարարություններին և տրամադրություններին, որոնք մեծամասամբ մեղադրանքներ էին՝ ուղղված ռուս խաղաղապահներին։
Անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցի քննարկումն ադրբեջանցիների հետ չբացառելու վերաբերյալ նկատառմանը՝ Ա․ Ադիբեկյանը նշեց. «Մարիա Կարապետյանը հին թուրքաֆիլ է. նրանից ուրիշ ոչինչ հնարավոր չէ ակնկալել: Այդ աղջիկը տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել թուրք սիրելու համար»:
Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել է սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանն արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն:
Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն:
44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնվել ինձ, նույնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դե հիմա այսպիսինն են ժամանակակից իրողությունները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելով պատերազմ սկսել Հարավային Կովկասում:
ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։ «Մենք […]
Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: