«Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։

«Արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը, թերևս, լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,- հայտարարեց Փաշինյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս