Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ:
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը չի նշանակվելու այդ պաշտոնում:
Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։
Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով իրականացվում է «ՏՏ ոլորտի պետական աջակցության» ծրագիրը, որը միտված է զբաղվածության տեսակարար կշռի ապահովմանը, արտադրանքի և ծառայությունների ծավալի տարածքային համաչափ աճին, արցախյան հատվածի առավելությունների և հնարավորությունների մասին իրազեկվածության և ներկայացվածության աստիճանի բարձրացմանը։
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։
Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական տեղեկությունը:
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով https://168.am/2022/11/23/1800663.html «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից: Ինչպես հայտնել էին նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության […]
Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային նոր պատերազմի, ընդ որում՝ այն չի լինելու 44-օրյայի մասշտաբի, ոչ էլ անգամ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ռազմագործողությունների պես, այլ ծավալվելու է Հայաստանի խոր թիկունքում։ Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի։
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը մեր հերթական տապալումն ու պարտությունն էր։ Ստացվել է այնպես, որ մեր դաշնակիցը մեզ այլևս չի պաշտպանում։ Նախկինում Մոսկվան գոնե չեզոք դիրք էր զբաղեցնում, իսկ այժմ, երբ մեր տարածքում ադրբեջանական ուժեր կան, նա իրեն շատ պասիվ է պահում և մեր ուզածը չի անում։ Դժգոհության համար, իհարկե, հիմք կա, բայց պետք է հասկանալ, թե ինչպես հասանք այս վիճակին։
Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազության լրատվական ծառայության։
Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովը, որը կընթանա մինչև նոյեմբերի 26-ը:
Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն:
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում բնակիչներն արդեն երկու տարի թշնամու կրակոցներն ու տարբեր սադրանքներն անտեսելով՝ փորձում են ապրել։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին, որ գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա է գտնվում, մշտապես թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մեծ մասամբ չթողնելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախագահին կից քաղաքական խորհուրդ ձեւավորելու մասին, որում կընդգրկվեն հիմնական դերակատարները՝ նախկին նախագահներ եւ այլք: «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջեւ՝ քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու […]
Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով քննարկվում է հավանական այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար:
ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Բաքվի քննադատությանը:
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: