Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ` վեց տարի ժամկետով։
Դերեք Հոգանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակումը նոր շունչ կհաղորդի (Ղարաբաղյան) բանակցային գործընթացին:
Ըստ Արզանյանի՝ Խաչատրյանը Գոռ Մանուկյանին հետապնդում է մի քանի պատճառով. առաջին հերթին, արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը ցանկալի է Խաչատրյանի մի քանի մտերիմներին: Երկրորդը՝ նա լավ աշխատող է, կարողանում է շատ ու շատ խնդիրներ ինքնուրույն լուծել, ինչը Խաչատրյանին դուր չի գալիս:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով՝ նոր եկեղեցին, հավանաբար, ավելի վաղ շրջանի կառույց է: Զույգ եկեղեցիների բակում խարիսխի հիմք է հայտնաբերվել, նաեւ խաչակիր սյան մնացորդներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Գյուլը հայտարարել է, որ անհրաժեշտ է կարճ ժամանակում լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:
Ընդունված համատեղ փաստաթղթում նշված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լուրջ առաջընթաց կլինի Եվրասիական տիրույթում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման գործընթացում:
Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում կայունության հաստատման գործընթացում:
ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երկրների միջև կապերի ամրագրումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը ԵՄ-ի աջակցության համար:
Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ և Եվրոպայի Խորհրդում նախագահող երկիր, չի կարող աշխարհին չցուցադրել այնպիսի ընտրություններ, որոնք կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան և կճանաչվեն բոլորի կողմից:
ՊԲ առաջապահ զորամասը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Ադրբեջանի իշխանությունների հետ իմ հարաբերությունները շատ են վատթարացել հենց նրա համար, որ ես հայտարարել եմ, որ ճիշտ չէ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը:
Նրան ուղեկցելու է մեծ պատվիրակություն, որում ներառվելու են էներգետիկ խոշորագույն ընկերությունների ղեկավարները:
Հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու և ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու մասին տեղյակ է պահվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ զինվորի վերադարձը ապահովելու համար։
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շատ փորձառու դիվանագետ է:
Երբ Երևանում խոսում են ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրության մասին, իրականում պետք է մտածեն մի կողմից ՀԱՊԿ-ի ու արտոնյալ պայմաններով ռուսական սպառազինության և մյուս կողմից ՆԱՏՕ-ի միջև ընտրություն կատարելու մասին
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
Ռազմաշունչ հռետորիկայի ուժգնացումը, հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացումը և պաշտպանական բյուջեի մեծացումը «սպառնալիքներին» իրական լինելու պատրանք հաղորդելու միակ հնարավորությունն են:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Օգոստոսի 2-ին հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:
Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում բոլոր այն երեխաները, ում հինգ տարին լրանալու է մինչեւ դեկտեմբերի 1-ը, հնարավորություն են ունենալու ընդգրկվել դպրոցներում գործող նախադպրոցական խմբերում` ընդհանուր թվով 810 տեղ է բացվում:
ԼՂՀ-ում առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 236 հանցագործության դեպք` 2012թ. 1-ին կիսամյակի 166-ի դիմաց, աճը կազմել է 42,2 տոկոս։
«Արցախյան Միասնություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, որում պահանջվում է դադարեցնել Արցախում անցկացվող «Միսս եւ Միստր Բեյբի Արցախ» ծրագիրը։
Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես հայտնի է՝ մինչև հիմա էլեկտրական հոսանքով ապահովված չեն։ Խոսքը Եղնագոմեր, Շրվական և Սպիտակաջուր գյուղերի մասին է, որոնք ընդհանուր մի համայնք են կազմում:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Թեհրևանն ունի իր նախագիծը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը:
Փոխվարչապետը հայաստանցիների և սփյուռքահայերի վերաբնակեցումը ազատագրված տարածքներում գայթակղիչ դարձնելու համար մտածել է պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր։ Այս դեպքում փող չի խաղարկվելու, այսինքն` դրամով գնելու են վիճակախաղի տոմսը, բայց շահողը շահելու է ապրանք։