Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հուլիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որեւէ մեկին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է:
Մորնինգսթարն այս մասին հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական գործունեության ավարտին նվիրված ելույթում:
Ամերիկացի դիվանագետը հանդիպել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:
Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։
Ադրբեջանի նաախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ` հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը:
Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք ականատես եղանք նրան, որ առաջընթացը հնարավոր է:
«Մեզ համար այդ օգնությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե նախկինում մթերք էինք ստանում ու դրա համար գումար չէինք ծախսում, ապա այսօր այդ գումարով մթերք ենք գնում՝ ինչ ուզում ենք. բրինձ, թեյ, շաքարավազ, գովյադինա, վերմիշել եւ այլն,- թվարկում է 78-ամյա Սուրեն պապիկն ու շարունակում: – Ուրիշներից բան չենք խնդրում, մեզանով յոլա ենք գնում: Մեր եկամուտն, այո, հերիքում է: Որ չհերիքի՝ խանութում պարտքացուցակի մեջ կհայտնվեինք: Մենք այնպես ենք անում, որ պարտք չլինի: Կամաչեմ պարտքով գնել»:
Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը:
Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. է Ադրբեջանի Հանրապետություն, Միրբաշիրի շրջան գ. Կապանլը): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:
Հուլիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1928թ. ծնված Շ. Գ-ից (2-րդ կարգի հաշմանդամ) ոստիկանության քաղվարչություն դիմում է ստացվել այն մասին, որ որդին` 1974թ. ծնված Ա. Գ-ն, բռնություն գործադրելով, փորձել է խեղդել իրեն, իսկ հարսը` 1974թ. ծնված Մ. Գ-ն, իր կամքին հակառակ, գրպանից վերցրել է անձնական փաստաթղթերը, ինչի հետևանքով չի կարողանում պետությունից ստանալ իրեն հասանելիք դեղորայքները:
Հունիսի 25-ին վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումները, որոնք ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս եւ Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը`2,5 մետր:
Հուլիսի 18-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշական կենտրոնում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը կիրականացնի հունիսի 25-ի ԼՂՀ այցի ժամանակ հետազոտված եւ վիրահատության ցուցված հիվանդների վիրահատություն:
Արցախի 228 համայքներից կանոնավոր ջրամատակարարում ունի ընդամենը 56-ը: Սակավաջուր տարվա պատճառով այս բնակավայրերից շատերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: