ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Նոր, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից սիրիահայ Կարո Մարգարյանը խմբագրություն է ահազանգել, որ Մուշի գյուղապետ Պետրոսը (ազգանունը չգիտեն) անօրինաբար հնձել է սիրիահայ Մհեր Պողոսյանի արտից 20 հեկտար ցորեն: «Գյուղապետը համոզում է, որ 20 հեկտարից 1 տոննա ցորեն է հնձել, ինչն անհնար է,- ասել է Կարոն,- Իսկ ընկերս՝ Մհերը, դեռ վարկ պիտի փակի»:
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել` Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:
«Ես շատ հաճախ եմ զրուցում Տիգրան Սարգսյանի հետ, երեկ էլ եմ զրուցել, սակայն այս ընթացքում անգամ չեմ էլ հարցրել՝ ճի՞շտ են օֆշորի հետ կապված հրապարակումները, թե՞ ոչ: Եթե հարցնեի, նշանակում է՝ կասկածում եմ»,- ասաց ԼՂՀ վարչապետը:
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի կայքը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գազի և էլեկտրոէներգիայի գների սակագնի բարձրացումից հետո Արցախում հացը թանկացել է հացը 10 դրամով:
Լեռնային Ղարաբաղը Պետդեպարտամենտին հնարավորություն է տալիս խոշոր պատմություն գրել:
ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։
Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA):
Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանն այսօր երկարատև ազատազրկման դատապարտեց լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Ռաֆայել Ավագյանին և Դավիթ Բարսեղյանին:
Հուլիսի 23-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հուլիսի 22-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտը սկսում է աշխատանքը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի վրա:
Հուլիսի 21-ին Մարտակերտի շրջհիվանդանոցից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային, կրծքավանդակի եւ ստորին ծնոտի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Պողոսագոմեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ա-ն («Բեյզ-Մեթըլս» ՓԲԸ «Կաշենի» հանքավայրի շինարարության վարպետ):
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիկանության կայքը , հուլիսի 19-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հուլիսի 6-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի Եղբայրական գերեզմանոցի շրջակայքում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել համընթաց ուղղությամբ ընթացող` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ս-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Այս տարի ԼՂՀ տարածքում նախատեսվում էր պետական միջոցներով 13 հակակարկտային կայան տեղադրել: Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 75 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ՝ այս գումարն ավելացվելու է ևս 25 միլիոն դրամով` կայանների թիվը 5-ով ավելացնելու համար:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան է գալու նաև օգոստոսին:
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը:
Քննարկումների ավարտին փորձագետների խումբը տարածել է փաստաթուղթ, որով ամփոփել է հանդիպման արդյունքները եւ ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնք, փորձագետների կարծիքով, անկասկած նպաստելու են հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը…
Այժմ Իրանի ու Լեռնային Ղարաբաղի համար հնարավորություն է ստեղծվել մերձեցման գործընթաց սկսելու համար:
Եթե Ղարաբաղի մի քանի շրջաններում և Ստեփանակերտում քաղաքացիներին անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից «Սմերչ» զինատեսակի ձեռքբերումն ու դրա հետևանքները, Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքում, որն ընդգրկում է Եզնագոմեր, Սպիտակաջուր և Շրվական գյուղերը, ընդհանրապես տեղյակ չեն այդ մասին:
Վիճակագրական տվյալներում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված զոհերի ու տուժածների քանակի նվազում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Մորնինգսթարը նման կերպ է մեկնաբանել հուլիսի 12-ին Վիեննայում պլանավորված Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ենթակառուցվածքների և ծրագրերի կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի հավաստմամբ՝ զեղչային փաթեթի գինը 5 օրվա համար (մեկ անձի համար) կազմում է 75-95 հազար դրամ։