Վերջին հրաժեշտն ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանին. Բենյամինի կնոջ և քրոջ ինքնազգացողությունը վատացավ

Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հուղարկավորությունը:

Նշենք, որ Բենյամինն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Նրա հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանն է՝ Արցախյան շարժման առաջին մասնակիցներից:

Հիշեցնենք, որ Բենյամինը սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, պատրաստվում էր շարունակել հոր գործը: Նա ԶՈՒ-ում էր 2009 թվականից, ունի մեկ եղբայր, երկու քույր:

Հուղարկավորության արարողության ժամանակ վատացավ Բենյամինի կնոջ և քույրերից մեկի ինքնազգացողությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Beniamin Exoyan Beniamin Exoyan1 Beniamin Exoyan2 Beniamin Exoyan36 Beniamin Exoyan5 Beniamin Exoyan4 Beniamin Exoyan6 Beniamin Exoyan7 Beniamin Exoyan8

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930