«Մենք սպասում էինք իրեն, ամսի 7-ին զանգահարեց, շնորհավորեց իր ծնողի, իր կնոջ ապրիլի 7-ը… հետո ստացանք այս լուրը». տեղի ունեցավ զոհված Հրաչյա Մուրադյանի հոգեհանգիստը

Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սամվելի Մուրադյանը երեք անչափահաս երեխաների հայր էր: Այսօր տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը: Հրաչյա Մուրադյանի ընկերներից՝ Վարդանը պատմեց, որ նա 2 դուստր և մեկ որդի ունի: «Ինքն այսօր որ գնացել, նահատակվել է, մեր եղբայրն է, մեզ համար է արել: Մենք էլ ենք պատրաստ իր նման հասնենք, մեր հայ հողը պահպանենք ու մինչև վերջ գնանք»,- ասաց նա՝ նշելով, որ վերջին անգամ Հրաչյա Մուրադյանի հետ խոսել է մեկ ամիս առաջ:

«Ինքը դիրքերից իջել էր, եկել էր ընտանիքին տեսնելու ու հրաժեշտ էր տվել, գնում էր: Ուրախ-զվարթ մենք ճանապարհել ենք»,- հիշում է նա:

Ընկերոջ խոսքով՝ Հրաչյա Մուրադյանը մեկ տարի ծառայում էր: «Մենք սպասում էինք իրեն, որովհետև ամսի 7-ին ինքը զանգահարեց, շնորհավորեց իր ծնողի, իր կնոջ ապրիլի 7-ը: Ու դրանից հետո մենք ստացանք այս լուրը»,- ասաց նա:

Հրաչյա Սամվելի Մուրադյանը ծնվել է 1983թ.: Զինված ուժերում ծառայում էր մեկ տարի, պայմանագրային զինծառայող էր, կոչումով՝ շարքային:

Տեսանյութեր

Լրահոս