«Ինչո՞ւ մոտակա շաբաթներին կամ օրերին կսկսվի լուրջ սրացում Ադրբեջանի հետ սահմանին». Դենիս Դվորնիկով

Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը, Facebook-ի իր էջում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, կարծում է, որ մոտակա շաբաթներին կամ օրերին կսկսվի «լուրջ սրացում Ադրբեջանի հետ սահմանին», որի համար առկա են մի շարք պատճառներ։

Ստորև ներկայացնենք գրառումը։

«1. Այս գիշեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հետ է մղել ադրբեջանական ուժերի հարձակումը։ Ընդ որում՝ haqqin.az-ը գրել է, թե հայերն առաջ են շարժվել, և ադրբեջանական բանակը կորուստներ է կրում։ Պատրաստում են հասարակական կարծիքը նոր բռնկման՝ իբրև «պատասխան»։

2. Նոր փոխնախագահը կատակ բան չէ։ Նախ՝ նրա նշանակումը պահանջում է հղկում ռազմական ամփոփագրերով և հոխորտանքներով։ Երկրորդ՝ տիկին Ալիևան աշխարհում ավելի լուրջ է ընկալվում, քան ամուսինը։ Նրա գործունեությունն ունի քարոզչական պոտենցյալ։

3. Ադրբեջանն սկսել է դրամաշնորհների հատկացումը ռուսական ՀԿ-ներին և գործիչներին (դա հավաստի տեղեկություն է)։
4. Ադրբեջանի տնտեսական վիճակն ու կլանային պայքարն ստիպում է միացնել կոնսոլիդացման ընդունված մեխանիզմը՝ պատերազմ և «արտաքին սպառնալիք»։

5. Հաճախակիացել են հարձակումները հայ հայտնի ցանցային հեղինակների վրա։ Ակտիվացել են բոտերը։

Սրացումը կրելու է տեղային բնույթ։ Ադրբեջանը գործելու է հյուծման քաղաքականությամբ, սակայն, միևնույն ժամանակ, պահելու է որոշակի աստիճան, որը կբացառի Հայաստանի կողմից ծանր սպառազինությունների կիրառությունը։

Այս պայմաններում հայ քաղաքագետների ու պետական գործիչների թուլացածությունը տեղին չէ։ Անհրաժեշտ է մոբիլիցազիա ու գործի նկատմամբ լուրջ վերաբերմունք։
Անհրաժեշտ է նախապես ակտիվացնել դիվանագիտական աշխատանքը։ Դա դեռևս տեսանելի չէ։

Վախենամ, որ ընտրարշավն ավելի շատ քաոս ու անտեղի պոպուլիզմ բերի»,- գրել է Դենիս Դվորնիկովը։

Տեսանյութեր

Լրահոս