Բաժիններ՝

«Հարևան երկրի շարքային քաղաքացիները պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության»

Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը, դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում, և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության…»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728