Հունվարի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Ղ-ն («Պյատաչոկ» սրճարանի տնօրեն) հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված նշված սրճարանից գողություն է կատարվել:
«Պատերազմի տարիներին գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ Արմենի աչքը վիրավորվեց, իր բախտից Երեւան Ամերիկայից բժիշկ էր եկել, վիրահատեց, կոպից հանեց բեկորը, եկանք տուն։ Հիվանդության թղթերը ցույց տվեցի, ասացի՝ ապացույց էլ ունես, որ չես կարող ծառայել, մնա տանը։ Թղթերը պատռեց զայրույթից ու ասաց՝ կգանք՝ կգանք, զոհվենք՝ երկու եղբորով կզոհվենք: Ասաց ու գնաց»։
Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
«Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր
«Հայրենիքը սկսվում է սահմանից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հունվարի 30-ին հանդես է եկել 2014 թվականի աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Այսօր կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ, որը վարում էր ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի իրավական բարեփոխումների կենտրոն» հասարակական միավորման նախագահ Անար Բագիրովը:
Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:
Անցած տարի հանրապետության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցմանը պետբյուջեից ուղղվել է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ։
«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից։ Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել: Նրա խոսքով՝ դա պարզապես ապատեղեկատվություն է, որն ադրբեջանական քարոզչության բաղադրիչ մասն է կազմում:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է նվազագույնը երկրորդ սերնդի (2G) բջջային ցանցով, ինչի արդյունքում բնակչությունը կարող է օգտվել որակյալ բջջային հեռախոսակապից և այլ շարժական համացանցի հնարավորություններից (skype, viber, email ևն): Ավելին, հանրապետության բոլոր քաղաքներն ապահովված են երրորդ սերնդի (3G) ավելի արագ շարժական համացանցի հնարավորությամբ:
Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը: «Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», – ասել է Բաբայանը։
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի հիմնական երթուղիները սպասարկող «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությունը օրական փոխադրում է շուրջ 16 հազար ուղևորներ:
Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները դրական էին:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է մասնակի ազատ երկիր:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։
«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»:
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
Առողջ տղան արդեն սովոր է ցրտին , նույնիսկ դպրոց է ոտքով գնում մի քանի կիլոմետր՝ սա արդեն ստիպված։ Մեքենան, որ հատկացված է մոտակա գյուղի դպրոց հասնելու համար, ընդամենը 5 նստատեղ ունի, իսկ նստատեղերնն աղջիկներին պետք է հատկացնել։