«Ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ. մենք կարող ենք հակահարված տալ». Վիտալի Բալասանյան. Aysor.am
Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ:
Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ», – մանրամասնել է Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը և ընդգծել է արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարությունները դրան են տանում։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման չի գնում», – ընդգծել էՎ. Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանը նշել է՝ «կգա մի օր, երբ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։
Արցախի հերոսը շեշտել է՝ Ադրբեջանի գործողությունները ոչ մի արդյունքի չեն բերի։ «Մենք կարող ենք հակահարված տալ», – հավելել է Վիտալի Բալասանյանը։