ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ օրերս Մարտակերտում սկսվել է փողոցների բարեկարգման աշխատանները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:
Պատերազմի և խաղաղության միջև, խրամատներում օրերը հաջորդում են միմյանց՝ առանց հակամարտության խաղաղ կարգավորման որևէ հեռանկարի: Բանակցություններում առաջընթաց չկա:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ:
Եթե բանակցությունները չհանգեցնեն Հայաստանի Զինված ուժերի դուրսբերմանը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Բաքուն ստիպված կլինի ուժ կիրառել իր հողերն ազատագրելու համար, ինչը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով:
Սեպտեմբերի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։
Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /6 արկ/:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսեւորվել է աննախադեպ լկտիությամբ: Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային հանրության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բավարար ընկալման չեն արժանանում, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:
Ֆրանսիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հետամուտ լինել, որ այլևս ոչ մի դեպք տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
ԼՂՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով /զորակոչվել է 13.01.2015/, Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով /զորակոչվել է 28.04.2015/, Նիջաթ Մեհման օղլու Յարաև /զորակոչվել է 08.12.2014/, Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով /զորակոչվել է 08.12.2014 /, Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով /զորակոչվել է 15.12.2014/ և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով /զորակոչվել է 18.07.2014/:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրավերով համապատասխան մասնագետների հետ նախօրեին Մարտակերտ է այցելել ՀՀ մեղվաբույծների ֆեդերացիայի խորհրդի անդամ Գուրգեն Հուսյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք:
«Արցախ կաթ» ընկերության թթվասերն անվտանգ է և այսօրվանից այն կրկին առաքվել է վաճառակետեր:
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գյուղի տարածքում արկեր են պայթել և վիրավորներ կան:
Երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:
«Ես նոր եմ վերադաձել Ղարաբաղից: Ես այնտեղ էի նախորդ կիրակի: Թեպետ այս ամիս չեղա առաջնագծում, սակայն այնտեղի էի մայիսին: Ես տեսա իրավիճակն այնպես, ինչիսին որ կար, լսեցի կողքովս անցնող փամփուշտների ձայնը: Չկար մեկ օր կամ գիշեր, որ Ադրբեջանը չկրակեր ավելի ու ավելի ուժեղ զենքերով: Սպանվում են զինվորներ, իսկ այսօր նրանք կրակում են անգամ քաղաքացիական անձերի վրա: Սա բացարձակապես անընդունելի է»: