
Բակո Սահակյանն ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչների՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Դասարան» կրթական ծրագրի ներդնումը հանրապետության դպրոցներում արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավմանը: