Բաժիններ՝

ՊԲ հրամանատարը թվեր է հրապարակել ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու ունեցած կորուստների մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի գնահատականով` ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կատարած հարձակումների ժամանակ տվել է մինչև հազար զոհ: Այս մասին մայիսի 5-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը ունեցել է մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատվել հրադադարի համաձայնագիր: Նա հիշեցրել է, որ անցած տարվա ապրիլին հակառակորդը, որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին, դիմեց ռազմական գործողությունների:

«Հակառակորդը ռազմական գործողություններին ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ: Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրությամբ, ոչ ադրբեջանական»,­- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ բոլոր ուղղություններով միաժամանակյա ռազմական գործողությունները մեզ հուշում են, որ եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում:

Արցախի պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զորամասերն ու ստորաբաժանումներն ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս