Այսօր Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
«Այս քառօրյա պատերազմը մեկ բան հաստատ ցույց տվեց, այն է, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:
Արձանագրելով, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է լիակատար միջազգային մեկուսացման մեջ, քանի որ ոչ մի երկիր կատարվածը չճանաչեց որպես Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիա, Հովհաննիսյանը զուգահեռ անցկացրեց այսօր ստեղծված իրավիճակի և 1996-1997 թթ. ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Հայաստանին և Ղարաբաղին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերի միջև:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
Մարտակերտի զինվորներից մեկը, ում հետ զրուցում էինք, մի օր հետո վիրավորվեց: Լավ տղա է, շատ հումորով, ասում է՝ ոնց որ ջոմանջի խաղը լինի, նայում ես՝ տանիքը կա, մեկ էլ տեսնում ես՝ չկա:
Որդու սիրած հագուստն այնտեղ է՝ հողաթմբի տակ, իր տիրոջ կողքին։ Ոչինչ այլեւս չի հուշում նրա կենդանության մասին, էլ հետհաշվարկ չկա, 3 ամսից էլ Յուրին չի գա․․․
Կարծում եմ, որ ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու: Մի քանի տարի առաջ ես այցելել եմ Աղդամ, տեսել այնտեղ կառուցված ամրություն ները՝ դա ուղղակի Մաժինոյի գիծն է, որը ռազմական ուժով վերցնելը շատ դժվար է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ հավասար պատասխանատվության քաղաքականությունը շարունակվի, ապա դեռևս 1990-ականներին ձևավորված իրավիճակը կշարունակվի: Ղարաբաղը պետք է ինքն իրեն պաշտպանի:
Իբրև հայ զինվորական, հայ ժողովրդի հետ եմ, արյանս մեջ է հայությունը, չնայած միշտ օտար պատերազմների եմ մասնակցել, հինգ անգամ էլ վիրավորվել եմ:
Բարս Մեդիայի պատրաստած տեսանյութը հարավ-արևելյան ուղղությունից: Օպերատորներ՝ Վարդան Հովհաննիսյան, Ռուբեն Ղազարյան, Խաչատուր Չոբանյան և Խանե Պողոսյան:
Ապրիլի 20-ին ժամը 16․00-ին համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։
«Ամեն վայրկյան սպասում էինք, որ պետք է մահանանք». Թալիշցի Խալափյանները հրաշքով են փրկվել:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ, ինչպես նաև ողջունում է բոլոր այն սպաներին ու զինվորներին, ովքեր այսուհետ ևս պատրաստ են պաշտպանելու մեր միացյալ Հայրենիքի սահմանները:
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձ կատարեց Պաշտպանության նախարարի վերջերս արած այն պարզաբանմանը, թե ինչո՞ւ սահմանի առաջնագծում սոցիալապես ապահով ընտանիքի զավակներ չկան:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:
Շուրջ հինգ ամիս է՝ սկսվել են «Կռիվ և կյանք» աշխատանքային վերնագրով երկմասանի ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:
«Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Տեղի իշխանություններն էլ կորոշեն, թե որ ուղղությամբ ծախսեն գումարը, կլինի զինամթերք գնել, թե քանդված տները վերականգնել, տուժած ընտանիքների աջակցություն տրամադրել և այլն»,- ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ:
2016թ. ապրիլյան պատերազմը «նպաստեց» բազմաթիվ պաշտոնյաների զինվորական համազգեստով սելֆիների ծագմանը ու տարածմանը:
Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ առաջարկելով վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-19 ժամանակահատվածում 4,195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,295,131,968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները:
Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի Ղարաբաղի շփման գծից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողություններին դիմագրավելու ընթացքում վիրավորված ԼՂՀ ՊԲ զինծառայողների առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ապրիլի 19-ին անց են կացրել խորհրդակցություն ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Գիշերը կրակոցներ լսեցինք, սնարյադները որ պայթեցին, վեց երեխուս ու կնոջս դրի մեքենաս, որ գյուղից հանեմ, գամ ծնողներիս, տատիս հետեւից։ Ամբողջ ընթացքում կրակում էին, հազիվ փրկվինք։ Հետ եկա գյուղ, 20 մետրի վրից ադրբեջանցիների խոսակցություն լսեցի, ասի իջնեմ գյուղապետարան զգուշացնեմ, որ թուրքերը գյուղ են մտել։ Գնացի զգուշացրի, ու էլ չկարողացա հետ գնալ, էդ ընթացքում մտել, իրենց սեւ գործն արել էին»:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։
Թամարան սովորում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում: Ասում է՝ տառերն արդեն սովորել են ու պատրաստվում էին Այբբենարանի հանդեսին:
Մարտակերտ, Մատաղիս, Թալիշ․ հրթիռակոծության և գնդակոծության հետևանքները: